ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժինն ահազանգ է ստացել, որ Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Երևանում հնչած կրակոցների հետքերով. հրամանատարի ուղղությամբ կրակել է նրա նախկին աշխատակիցը
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, քննիչներն ու ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները։
Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել են հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը։
Կայքի տեղեկություններով՝ նա աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար։ Հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, ով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։