Երևանում անցկացվելիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության մեկնարկին մնաց 100 օր

Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ մեր հանրապետությունում անցկացվելու է նման կարգի մրցաշար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանի հավաքականը Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների լավագույն յոթ հավաքականների հետ մեկտեղ կմտնի պայքարի մեջ Եվրոպայի չեմպիոնին որոշելու համար:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր մարզիչ կունենա՞. ՀՖՖ–ի պատասխանը

Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում բացվեց առաջնության մոտալուտ մեկնարկը հիշեցնող ժամացույց: Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, երկրպագուները, ամեն օր նայելով պատկառելի չափսերի ժամացույցին, կարող են իմանալ, թե Եվրոպայի առաջնության մեկնարկին քանի օր է մնացել:

Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ մեր հանրապետությունում անցկացվելու է նման կարգի մրցաշար: Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որոմ որոշվելու է մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հին աշխարհի լավագույն թիմը, երկու շաբաթվա ընթացքում իր վրա է բևեռելու աշխարհի ուշադրությունը:

Երևանում անցկացվելիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության մեկնարկին մնաց 100 օր

Հայաստանի հավաքականը այս մրցումներին մասնակցելու է առանց ընտրական փուլն անցնելու`որպես կազմակերպիչ երկրի հավաքական: Սակայն դա չի նշանակում, որ մեր հավաքականին հեշտ է լինելու: Մրցակից բոլոր թիմերն էլ, անկասկած, շատ բարձր խաղամակարդակ ունեն, իսկ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը արդեն նշել է, որ նման կարգի մրցումների փորձի պակաս ունեն մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստները:

Երևանում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են ութ թիմեր, որոնք բաժանվելու են երկու խմբերի, հետո խմբերում առաջին և երկրորդ տեղ գրաված հավաքականները արդեն կվիճարկեն եզրափակիչ ուղեգիր:

Մրցաշարին Հայաստանի հավաքականից բացի կմասնակցեն Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Չեխիայի հավաքականները: Մրցաշարը Երևանում անցկացվելու է երեք մարզադաշտերում՝ «Հանրապետականում», ֆուտբոլի ակադեմիայի կենտրոնական խաղադաշտում և «Բանանց» ակումբի գլխավոր մարզադաշտում: Առաջնությունն անցկացվելու է հուլիս 14-27-ը: