Մայիսին հայտնի կլինեն երկու բուհի նոր ռեկտորների անունները

Երկու բուհերի ռեկտորների ժամանակավոր պաշտոնակատարները միտված են դիմելու հայտարարված մրցույթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Մայիսին հայտնի կլինեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորների անունները։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մրցույթ է հայտարարել այս երկու բուհերի ռեկտորների ընտրության համար։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ–ի պաշտոնական կայքից։

ԵՊՀ-ի ռեկտորը մերժում է իրեն առնչվող քրեական գործն ու հակադարձում նախարարին

Երկու բուհերի ռեկտորների ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվել էին 2018–ի նոյեմբերին։

«Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի վերջնաժամկետը մայիսի 3-ն է. այն կանցկացվի մայիսի 14-ին»,–տեղեկանում են ԿԳՆ–ից:

Sputnik Արմենիան Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանից հետաքրքրվեց` պատրաստվում է արդյո՞ք դիմել ռեկտորի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթին։ «Անպայման»,–ի պատասխան նշեց տիկին Հովհաննիսյանը։

Նշենք, որ Հովհաննիսյանը «Հովեր» պետական կամերային երգչախմբի ղեկավարն է։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մրցույթի վերջնաժամկետը մայիսի 10-ն է, մրցույթը տեղի կունենա մայիսի 22-ին։

Թատերականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանից նույնպես ճշտեցի՞նք` պատրաստվում է դիմել հայտարարված մրցույթին։ «Դեռ չգիտեմ։ Գուցե»,–ասաց Արզումանյանը։

Նա, ի դեպ, 2013-2018 թվականներին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահն է եղել։

Երկու բուհերի ռեկտորների ժամանակավոր պաշտոնակատարներն էլ աշխատանքի են անցել 2018–ի նոյեմբերին։