Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է գումարում

Մի շարք օրինագծերի ընդունման համար ՀՀ կառավարությունը որոշել է խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Առաջիկա երկուշաբթի օրը` ապրիլի 8-ին, ժամը 11:00-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի: Այս նախաձեռնությունն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:

Որոշման համաձայն` մի շարք օրինագծերի ընդունումն անհետաձգելի է համարվել:

Փաշինյանը խոստացավ պատժել գազի գնի մանիպուլյացիաներ անող օլիգարխներին

Օրակարգում ներառված են «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում քաղաքացու օր սահմանելու օրինագիծը,  «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որով, հիշեցնենք, նախատեսվում է գազի վաճառքը ԱԳԼՃԿ-երում իրականացնել ոչ թե խմ-ով, ինչպես ներկայում, այլ կիլոգրամներով:

Ազգային ժողովի արտահերթ նիստի համար կառավարությունը սահմանում է հետևյալ աշխատաոճը. օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում: