Երեքշաբթի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որին փորձել էին խոսեցնել ապրիլյան քառօրյայի «պայմանավորված» լինելու մասին արտահայտվածների թեմայով, պատասխանել էր, որ հիվանդ մարդկանց հետ գործ չունի։ Իհարկե, ճիշտ է, ցանկացած ողջամիտ մարդ այդպես էլ վարվում է, բայց դրանից հիվանդ մարդկանց խնդիրը չի վերանում։
Երեքշաբթի «Եռաբլուր» պանթեոնի մոտ կողոպտել են երկու ավտոմեքենա. դրանցից մեկը պատկանում է պանթեոնում հանգչում ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ազգականներին։ Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր հսկողության տակ է վերցրել հետաքննությունը։ Հետաքրքիր կլինի հնարավորինս արագ իմանալ, թե ինչպե՞ս կարող էր նման բան պատահել ոստիկանների քթի տակ, որոնք հերթապահում էին տարածքում։
Ո՞վ է նման բան արել, այն էլ այդ օրը` «հիվանդ մարդի՞կ»։ Իհարկե, որոշակի առումով հիվանդ։ Միայն թե որոշ հիվանդություններ ենթակա են հարկադիր բուժման, կան նաև պատժելի «հիվանդություններ»։
Հանրային մահապատժի միջնադարյան փորձը վերականգնելու կոչ չենք անի։ Բայց շատ կուզեինք, որպեսզի նման բան անողներին գտնեն։ Երբ նրանց գտնեն (եթե գտնեն), վատ չէր լինի, որպեսզի դատարանը նրանց մեղքն ապացուցի անհերքելիորեն, թե չէ տարբեր դեպքեր են լինում…
Իսկ երբ նրանց մեղքն անհերքելիորեն ապացուցվի, վատ չէր լինի, որ որպես խրատ բոլորին՝ բացառապես բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվի պարզ սյուժեով հաղորդում. ցույց տան նրանց դեմքերը և դանդաղ, վանկերով ասեն նրանց անունները։ Հաղորդումը կարելի է կրկնել մի քանի անգամ։
Մի տիկին էլ կա` բոլոր առումներով տհաճ։ Նույն երեքշաբթի նա զարմացրել է մտածողության օրիգինալությամբ` ի լուր աշխարհի հայտարարելով, որ ապրիլյան պատերազմի տարելիցը, պարզվում է, այդ օրն «ամաչելու օր է, մեղավոր զգալու, ոչ թե հպարտանալու, որովհետև շատ քիչ բան ենք փոխել մեր մտածելակերպի ու ամենօրյա քայլերի մեջ»։ Տիկինը նկատի ունի, որ այդ պատերազմի հերոսները պետք է գառների պես սպասեին, մինչև նրանց` հնազանդներին, հասներ չափազանց մարդասիրական և անհնարինության աստիճանի ագրեսորը և որոշեր, թե ինչ անի նրանց հետ։
Այդ տիկինը պատերազմի դեպքում (Աստված մի արասցե) հանգիստ կթռնի իր Կանադան կամ որևէ այլ տեղ։ Նա ոչ մի վայրկյան չի մնա Հայաստանում, եթե նրան սպառնա թեկուզ տեսական վտանգ. ոչ թե կյանքին և նույնիսկ ոչ ազատությանը, այլ ուղղակի վտանգ, որ նրա «հավին քշա կասեն»։
«Հիվանդությունը», որով տառապում են ավտոմոբիլայի գողերը և այդ տիկնոջ «հիվանդությունը» տարբեր ախտեր են։ Առաջին հիվանդությունը պատժելի է, վատ չէր լինի, եթե երկրորդը հարկադրաբար բուժեին, քանզի այստեղ ակնառու է ազգային սրբությունների և գաղափարների նկատմամբ առկա գիտակցված ծաղր ու ծանակ։
Ոչ, իհարկե, խոսքի ազատությունը սուրբ բան է, և յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտել իր կարծիքը։ Փառք բարձրյալին, որ ժողովուրդն ի զորու է տալ հերոսներ` ի հեճուկս տարատեսակ տիկնանց, այլապես վաղուց չէր լինի ո՛չ երկիր, ո՛չ ժողովուրդ։
Միաժամանակ գողերը դեռ կարող են մնալ պատմության մեջ` որպես դաս գալիք սերունդներին, որ այդպես չի կարելի։ Տիկնոջն ակնթարթորեն կմոռանան, երբ նա Հայաստանից հեռանա իր գաղափարական հայրենիք` իր հետ տանելով իր արտահայտությունները, որպեսզի հաշիվ տա «շեֆերի» առաջ։
Բայց հենց այդպես էլ տեղի է ունենում, երբ մենք պոստֆակտում զարմանում ենք, որ ինչ-որ տեղ խեղաթյուրում են պատմությունը կամ դատարկ տեղում հորինում նորը` ինչպես մեր հարևաններից ոմանք։
Ահա թե ինչպես. անհնարինության աստիճանի քանդիր կրթության մակարդակը, բաց թող նման կանանց մի ջոկատ և մի քանի տարի անց ստացիր ցանկալին։ Ահա այդպես առանձին վերցրած հասարակությունում պատմությունը կտրուկ փոխում է վեկտորը։