Կա ձեռքբերման սխեմա, փակագծերը չպետք է բացել. Հովհաննիսյանը` ՍՈՒ-30–ի ձեռքբերման մասին

«Ժամանակ» թերթը գրել էր, որ ՍՈՒ-30 ռազմական օդանավերից 2-ի համար վճարվել է կանխիկ, և այդ միջոցները գոյացել են օլիգարխների կողմից ՊՆ-ին կատարված կամավոր-պարտադիր վճարումներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ — Sputnik. ՍՈՒ-30 կործանիչների համար վճարվել է նաև կանխիկ գումար՝ ընդհանուր ծրագրի շրջանակում:

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է 12 Սու-30ՍՄ գնել. Դավիթ Տոնոյան

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ ՍՈՒ-30 ռազմական օդանավերից 2-ի համար վճարվել է կանխիկ,  և այդ միջոցները գոյացել են օլիգարխների կողմից ՊՆ-ին կատարված կամավոր-պարտադիր վճարումներից:

«Չի ասվել, թե ՍՈՒ-30 կործանիչներն ամբողջությամբ ձեռք են բերվել վարկային միջոցներով։ Նաև չեմ կարող ասել, թե Ռուսաստանից գնած չորս ՍՈՒ-30 կործանիչներից  քանիսն են ձեռք բերվել կանխիկ: ՊՆ-ն ծրագիր է ներկայացնում, բանակցվում է, հիմնավորվում է, իսկ գումարը հատկացնում է Ֆինասների նախարարությունը»-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ մամուլի խոսնակի խոսքով` կա ձեռքբերման սխեմա, կան դասակարգված տեղեկություններ, բայց փակագծերը չպետք է շատ բացել:

Հիշեցնենք, որ հունվարի 30–ին ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, ՀՀ ՊՆ–ից տեղեկացրել էին, որ Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան Սու–30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է։Մատակարարումը սպասվում է 2020թ.-ին։