ՀՀ առողջապահության փոխնախարարին կալանավորել են

Կաշառք վերցնելու համար ձերբակալված պաշտոնյան կմնա ճաղերի հետևում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Դատարանը որոշել է կալանավորել մարտի 30-ին ձերբակալված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը։

«Փոխնախարարի նկատմամբ երկու ամսով կալանք է կիրառվել»,– ասաց նա։

Հիշեցնենք` ԱԱԾ աշխատակիցներն առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին ձերբակալել էին հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու համար։

ՀՀ առողջապահության փոխնախարարին կալանավորել են

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և պաշտոնյայի հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: