Հայաստանը կարողացել է պահպանել իր մասնագետներին. Նիկոլայ Կոմլև

Խորհրդային ժամանակներից ի վեր Հայաստանում պահպանվել է մասնագետների դպրոցը, որի ներկայացուցիչները կարող են կարևոր գործընկերներ դառնալ ռուսաստանցիների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը կարողացել է պահպանել ՏՏ ոլորտի իր մասնագետներին, ինչը շատ կարևոր է համագործակցության համար։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏՁ) ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևը։

Ինչո՞ւ են ՏՏ ոլորտի հայկական ընկերությունները գերադասում գրանցվել ԱՄՆ-ում

Նշենք, որ ՀՏՏՁ համաժողովն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Երևանում (առաջին անգամ` 2015 թվականին)։ Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի տարբեր քաղաքների ընկերություններ, այդ թվում Կազանից, որը ԽՍՀՄ–ում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների նախագծման կենտրոններից մեկն էր։

«Ռուսաստանում նախկին, խորհրդային կենտրոններից, բարեբախտաբար, մասնագետներ են մնացել, դպրոց է մնացել։ Ուրախ ենք, որ զարգացումը պահպանվել է նաև Հայաստանում։ Այդ պատճառով էլ հայկական ընկերությունները կարող են մեր հեռանկարային գործընկերները դառնալ», – ավելացրեց նա։

Կադրերի, երիտասարդ մասնագետների հարցն արդիական է Ռուսաստանում, այդ թվում` մարզերում։ Ռուս մասնագետների համար ավանդական ճանապարհը (մարզերից` Մոսկվա, Մոսկվայից` արտերկիր) այսօր ուզում են փոխարինել ուրիշով. երիտասարդներին ուզում են ցույց տալ, թե ինչպես կարելի է սեփական գիտելիքով փոխել կյանքը հարազատ քաղաքում և մարզերում, ձեռնարկություններում, որտեղ աշխատում են իրենց ծնողներն ու հարազատները։

ՏՏ ոլորտի մասնագետները լքում են Գյումրին. ո՞րն է խնդիրը

«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի ղեկավար Աշոտ Ասլանյանը նշեց, որ երկրի առավելություններից մեկը նախևառաջ կարող են լինել մարդիկ։ Այստեղ նրանք բարյացակամ են հյուրերի նկատմամբ, խոսում են տարբեր լեզուներով և ուսման են ձգտում։

«Հայաստանում հաջող նախագծեր կան, այդ թվում` ծրագրավորման ոլորտում։ Վերջին տարիների ընթացքում նրանք ավելի են զարգանում։ Դա և՛ «Թումո» կենտրոնն է, և՛ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները», – նշեց նա։

Նշենք, որ գագաթնաժողովին կժամանեն մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ–ից, ԵՄ–ից, Ճապոնիայից, ինչպես նաև Հայաստանից։