Ավելի քիչ «ձախ» առևտուր. Հայաստանի խանութներում սկսել են ավելի շատ ՀԴՄ կտրոններ տրամադրել

Ճիշտ է, մի կտրոնի միջին գումարն ավելի քիչ է, քան նախկինում։ Անհրաժեշտության դեպքում հարկային մարմինը կուսումնասիրի, թե ինչի հետ է դա կապված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայաստանի խանութներում սկսել են ավելի շատ ՀԴՄ կտրոններ են տրամադրել։ Այդ մասին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը` ամփոփելով 2019թ–ի առաջին եռամսյակի արդյունքները։

Հայերը չեն հոգնում մեքենա գնելուց. դրանք շատացել են, իսկ մաքսազերծումը` էժանացել

2018թ–ի առաջին եռամսյակում տրամադրել են մոտավորապես 65 միլիոն հատ ՀԴՄ կտրոն, որոնցով կատարվել է 317 միլիարդ դրամի շրջանառություն։ 2019թ–ի առաջին եռամսյակում տրամադրել են 85,7 միլիոն կտրոն` 372,4 միլիարդ դրամ շրջանառությամբ։

Միաժամանակ, կտրոնները 32 տոկոսով ավելացել են, իսկ այդ կտրոններով շրջանառությունն աճել է միայն 17 տոկոսով։ Այսպիսով, մեկ կտրոնի գումարն ավելի քիչ է եղել, քան նախկինում։ Մասնավորապես, նման բան կարող է տեղի ունենալ փոքր խանութներում. դրանք աշխատում են շրջանառության հարկով և պետության ավելի թույլ վերահսկողության տակ։

«Առանց ապացույցների չի կարելի նման բան պնդել։ Բայց դա բացառված չէ։ Ուստի եթե մենք նկատենք, որ ապրիլին, մայիսին և հունիսին այդ միտումը շարունակվում է, մենք ավելի ուշադիր կուսումնասիրենք իրադրությունը», – հայտարարեց Անանյանը։

Նշենք, որ Հայաստանի մանրածախ առևտրի բոլոր կետերում տեղադրված են հսկիչ–դրամարկղային ապարատներ` շրջանառությունը վերահսկելու համար։