Յուլյա Նաչալովայի ընտանիքն արձագանքել է երգչուհու մասին ֆիլմի նկարահանմանը

Յուլյա Նաչալովայի ընտանիքը չի խրախուսում երգչուհու կյանքի մասին ֆիլմի նկարահանման գաղափարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Յուլյա Նաչալովայի ծնողները չի խրախուսել երգչուհու մասին կենսագրական ֆիլմ ստեղծելու գաղափարը։ Instagarm–ի իր էջում այս մասին գրել է երգչուհու գործակալ։

Նրա խոսքով` երգչուհու ընտանիքը ֆիլմի նկարահանման պաշտոնական համաձայնություն չի տվել։

«Ծնողներն իրավունք չեն տվել այդ ֆիլմում իրենց դստեր անվան ու կոնտենտի օգտագործման համար։ Այս նկարահանման նախաձեռնողները երկու անգամ զանգել են այդ թեմայով, բայց մենք չխրախուսեցինք։ Ոչ էլ հուշ–համերգի գաղափարը, որը նույն մարդկ էին առաջարկել։ Մենք դեռ ոչ մի գաղափարի չենք աջակցել։ Քանի որ մենք այդ կապակցությամբ ունենք սեփական գաղափարներն ու ցանկությունները»,– գրել է նա։

Ներկայացուցիչը նշել է, որ ընտանիքը կփորձի անել ամեն բան` երգչուհու մասին հիշատակը վառ պահելու համար։ Արդեն տարբեր գաղափարներ կան, այդ թվում` ֆիլմ նկարահանելու մտադրություն, բայց երգչուհու մտերիմները մտադիր են ինքնուրույն անել դա, «պրոֆեսիոնալների հետ»։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ռեժիսոր Նատալյա Ֆիլատովան պատրաստվում է երգչուհու կյանքի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանել։

Հիշեցնենք` Նաչալովայի թաղել են Մոսկվայում մարտի 21–ին ։ Երգչուհուն հրաժեշտ տալու էին եկել շոու բիզնեսի աստղեր ու հարյուրավոր երկրպագուներ։