Երեք տարի անց էլ վերքը չի սպիանում. պաշտոնյաները Եռաբլուր են այցելել

Sputnik

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ապրիլյան պատերազմում իրենց կյանքը զոհած հերոսների շիրիմներին, մոտեցել նրանց հարազատներին և զորակցության խոսքեր ասել: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: «Եռաբլուրում» մատուցվել է հոգեհանգստի կարգ:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

 

1 / 17
Պաշտոնյաները Եռաբլուրում
2 / 17
Եռաբլուրի աշխատակիցները ծաղիկներ են դնում Սուրբ Վարդանանց եկեղեցու մոտ
3 / 17
Լենա Նազարյան
4 / 17
Պատվո պահակախումբ
5 / 17
Նիկոլ Փաշինյան
6 / 17
Ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի հարազատներից
7 / 17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
8 / 17
Եռաբլուրում
9 / 17
Նիկոլ Փաշինյանը` Ադամ Սահակյանի շիրիմի մոտ
10 / 17
Նիկոլ Փաշինյանը` Գրիգոր Հարությունյանի շիրիմի մոտ
11 / 17
Նիկոլ Փաշինյանը` Բագրատ Ալեքսանյանի շիրիմի մոտ
12 / 17
Նիկոլ Փաշինյանը` Բենիամին Եղոյանի շիրիմի մոտ
13 / 17
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը
14 / 17
Բագրատ Ալեքսանյանի շիրիմը
15 / 17
Ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի հարազատները
16 / 17
Ապրիլյան պատերազմում զոհված Բենիամին Եղոյանի հարազատները
17 / 17
Ապրիլյան պատերազմում զոհվածների հարազատները