Ապրիլյան քառօրյան. տեսանյութ՝ առանց մեկնաբանությունների

Sputnik Արմենիայի լրագրողներն առաջիններից էին, որ հայտնվել էին ռազմական գործողությունների գոտում ու չորս օրերն էլ անցկացրեցին առաջնագծում։
Sputnik

Կադրերում տեսագրված են ճակատի հյուսիսային ու հարավային հատվածների իրադարձությունները։ Տեղացիները թաքնվում են կրակոցներից, հրետանավորները հարվածում են թիրախներին, դեպի որոնց նրանց կողմնորոշում են արդեն ոչ թե նշանառուները, ինչպես դա 90–ականներին էր, այլ անօդաչու թռչող սարքերը։

2016 թվականի գարնան քառօրյա բախումներից առաջ Արցախում տեղի ունեցող մարտերն անվանում էին դիպուկահարների պատերազմ կամ հրետանիների մենամարտեր։

Ապրիլյան պատերազմը ХХI դարի առաջին հակամարտությունն էր, որում կողմերից մեկը հարվածային անօդաչուներ էր կիրառում։ Այդ պատերազմն իսկապես պատմության մեջ առաջին դրոնների ոչ աստղային պատերազմը դարձավ։