Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին տեղումների տեմպը կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 2-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ին կբարձրանա մոտ 5-7 աստիճանով, ապրիլի 3-ին նույնքանով կնվազի, ապրիլի 4-6-ն աստիճանաբար կբարձրանա մոտ 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 2-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերը կգրանցվի 3–4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +11, +13 աստիճանի։