Ես Նունեն եմ` նախագահի կինը, եկել եմ ծանոթանալու. կեքս ու պիցցա Սարգսյանի կնոջ համար

Հայաստանի նախագահի տիկին Նունե Սարգսյանը վերականգնողական երկու կենտրոն այցելեց ու շփվեց աուտիզմով երեխաների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը զարմացրեց և ուրախացրեց նաև նրան ուղեկցող լրագրողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Ամեն տարի Աուտիզմի իրազեկման միջազգային օրը աշխարհի բազում երկրների մայրաքաղաքներում շենքերը կապույտ են ներկվում, իսկ էկրանների ու պաստառների վրա փազլի հատվածներ են հայտնվում։

Հենց այդ գույնն ու հատվածներն են աուտիզմի խորհրդանիշները։ Կենտրոնները, որտեղ աուտիզմով երեխաներին ադապտացնում են սոցիալական կյանքին, ինձ համար միշտ կհիշվեն որպես փազլի մասերից հավաքված կապույտ երանգներով նկար` վառ բծերով ու երեխաների ժպիտներով։

Նման երկու կենտրոն մենք այցելեցինք նախագահի կնոջ` Նունե Սարգսյանի հետ։

Ես Նունեն եմ` նախագահի կինը, եկել եմ ծանոթանալու. կեքս ու պիցցա Սարգսյանի կնոջ համար

«Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական «Լուսէ» կենտրոնում փոքրիկ Վիկտորյան խաղում ու անընդհատ դռանն էր նայում, որտեղ նրա տատը` Գրետան, խոսում էր աղջկա առանձնահատկությունների մասին։

Նախագահի կին լինելը հաճելի է, բայց պատասխանատու. խոստովանում է Նունե Սարգսյանը

Մինչև վերջերս Վիկուսիկը (այսպես էր նրան անվանում տատը) ընդհանրապես չէր խոսում, բայց մի օր դաստիարակչուհի Գայանեին զարմացրեց մի պարզ հարցով. «Դու ո՞վ ես»։

Հիմա նա գրեթե ինտեգրվել է հասարակությանը, արդեն հանգիստ խոսում է, նկարում է ու... կամակորություններ անում։ Ի դեպ, նա նկարում է ձեռքն ընկած ամեն ինչի վրա ու միշտ տարբեր գույնի շողերով արև։ Տատը կարծում է, որ աղջիկը հույզերն է արտահայտում։

«Երբ ինչ–որ մեկի հետ խոսում եմ, նա մի քանի րոպե ուշադիր նայում է մեզ, իսկ հետո անպայման գալիս ու գրկում է իմ զրուցակցին։ Դրա համար էլ նրան «օբնիմաշկա» են անվանում», – ասաց տատը։

Ես Նունեն եմ` նախագահի կինը, եկել եմ ծանոթանալու. կեքս ու պիցցա Սարգսյանի կնոջ համար

Նկատելով նախագահի կնոջը` կինը խնդրում է դադարեցնել հարցազրույցն ու լայն ժպիտով Սարգսյանին առողջություն է մաղթում։ Նույն մաղթանքը հղում է տիկին Սարգսյանը և սեղմում նրա ձեռքը, ասում է` հասկանում է, որ նրա համար դժվար է։

Ես Նունեն եմ` նախագահի կինը, եկել եմ ծանոթանալու. կեքս ու պիցցա Սարգսյանի կնոջ համար

Տիկին Սարգսյանը պատմում է` իր կյանքի մի որոշ փուլում չէր կարողանում քայլել, վերականգնվելուց հետո սկսել է լրիվ այլ կերպ ընկալել իրականությունը։

Հուսով եմ` կկարողանամ օգնել ինչով կարող եմ. Նունե Սարգսյանը «Բարի տնակ» է այցելել

Սարգսյանը շրջում է բոլոր սենյակներով, ծանոթանում երեխաների հետ` սեղմելով յուրաքանչյուր ձեռքն ու շոյելով գլուխը։ Երեխաները նրան հաճախ չեն ճանաչում ու անունն են հարցնում։ Նա ժպտում ու կրկնում է. «Ես Նունեն եմ` նախագահի կինը, եկել եմ ծանոթանալու»։

Ճարպիկ Դավթին խոստանում է ևս մեկ անգամ գալ ու փորձել նրա պատրաստած պիցցան։ Տղան ժպտում է, իսկ երբ տիկին Սարգսյանը հեռանում է, ասում է` որ հավանել է նրան ու հիմա իրենք ընկերներ են։

Ես Նունեն եմ` նախագահի կինը, եկել եմ ծանոթանալու. կեքս ու պիցցա Սարգսյանի կնոջ համար

Դասասենյակներից մեկում, որտեղ երեխաներին կենցաղային մանրուքներ են սովորեցնում, տիկին Սարգսյանը հանում է կոշիկները, նստում փոքրիկների հետ ու սկսում է սովորեցնել, թե ինչպես պետք է ատամները լվալ։ Երեխաները չեն ճանաչում նրան, բայց ժպտում են ու նրա հետևից կրկնում բոլոր շարժումները։

Արմեն և Նունե Սարգսյանները Ստեփանակերտում վայելել են արցախյան բերք ու բարիքը. լուսանկարներ

Մեր հաջորդ կանգառը աուտիզմով երեխաների համար նախատեսված «Իմ ճանապարհը» ուսումնավերականգնողական կենտրոնն է։ Այստեղ 1,5–ից 30 տարեկանները տարբեր հմտություններ են յուրացնում։ Գագիկն ընկերների հետ աղցաններ է պատրաստում ու պատասխանում բոլոր հարցերին։

«Իսկ սոուսի մեջ կիտրոն ավելացնու՞մ ես», – հարցնում է Սարգսյանը։

Տղան թափահարում է գլուխը` հասկացնելով, որ «ոչ», հետո սկսում է թվարկել բաղադրիչները ու թարմ հյութով լի բաժակ է մեկնում նախագահի տիկնոջը։ Սարգսյանը համտեսում է ու գովում նրան։

Ես Նունեն եմ` նախագահի կինը, եկել եմ ծանոթանալու. կեքս ու պիցցա Սարգսյանի կնոջ համար

Քանի դեռ տիկին Սարգսյանը զրուցում է կենտրոնի մյուս սաների հետ, Գագիկը նորից է մոտենում ու այս անգամ կեքս է հյուրասիրում նրան ։ Նախագահի կինը խնդրում է թույլ տալ, որ դնի անձեռոցիկի մեջ ու իր հետ վերցնել։ Տղան թափահարում է գլուխը. համաձայն է։

Մեկ այլ սենյակում Սարգսյանը հետևում է սեղանի թենիս խաղացող տղաներին ու միանում նրանց։ Լավ է թենիս խաղում, երբեմն մրցում է ամուսնու հետ, բայց երեխան «ջախջախում» է նրան։

Մինչ նրանք զրուցում են, աննկատ դուրս եմ գալիս սենյակից ու հանդիպում ժպտացող Դավթին։ Տղան բարձրաձայն ծիծաղում է։ Մենք խաղում ենք ու նկատում, որ Սարգսյանը նայում է մեզ։

«Արդեն ընկերացե՞լ եք», – հարցում է ինձ, բայց չեմ հասցնում պատասխանել, փոքրիկը բռնում է նրա մատից ու սենյակ տանում։

Դավիթը նրան նստեցնում է աթոռին, ինքն էլ նստում կնոջ ծնկներին։ Հետո ընկերոջն է կանչում ու սկսում է «եռանկյունի» նվագել։ Այդ ձայնից ու երեխաների ծիծաղից փշաքաղվում եմ, աչքերս լցվում են։

Ես Նունեն եմ` նախագահի կինը, եկել եմ ծանոթանալու. կեքս ու պիցցա Սարգսյանի կնոջ համար

Գրեթե յուրաքանչյուր ծնողի հայացքում մի կաթիլ տխրություն ու անհավանական ուժ կա։ Այն ուժն է, որով ծնողները պայքարում են իրենց երեխաների ապագայի համար` հաստատապես հավատալով հասարակությանն ինտեգրվելու հնարավորությանը։ Նրանից յուրաքանչյուրն ինչ–որ բան է պատմում իր երեխայի մասին, ցույց է տալիս նրա աշխատանքները` նկարները, վերամշակված թուղթը, կավե ծաղկամանն ու բազում այլ իրեր։

Ես Նունեն եմ` նախագահի կինը, եկել եմ ծանոթանալու. կեքս ու պիցցա Սարգսյանի կնոջ համար

Հանկարծ դաշնամուրի ձայն ենք լսում, սենյակ ենք մտնում, իսկ այնտեղ Վարդանն ու Ռաֆայելը չորս ձեռքով նվագում են։ Ռաֆայելը շրջվում ու նայում է հավաքվածներին։ Բոլորը շունչները պահած հետևում են` ինչպես են նրանց մատները շարժվում ստեղնաշարի վրայով, մեկ էլ տղան խնդրում է իր հետ ժողովրդական երգ երգել։ Խնդրանքը կատարվում է։

Երբ արդեն բաժանվում ենք նրանցից, Սարգսյանն ասում է, որ երեխաները լցրին իր օրն ու ժպտալու առիթ տվեցին։ Նա նաև վստահ է, որ աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ յուրահատուկ լինելու հնարավորություն։ Իսկ կեքսը նա խոստացավ համտեսել վաղ առավոտյան սուրճի հետ։

Ես Նունեն եմ` նախագահի կինը, եկել եմ ծանոթանալու. կեքս ու պիցցա Սարգսյանի կնոջ համար