«Եռաբլուրում» թալանել են հերոսի եղբոր ավտոմեքենան

Թալանել են ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմներին այցելած անձանց ավտոմեքենաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք թալանել են ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմներին այցելած անձանց ավտոմեքենաները։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Էդգար Ջանոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։

Երեք տարի անց էլ վերքը չի սպիանում. պաշտոնյաները Եռաբլուր են այցելել

Նա հայտնեց, որ թալանել են 2 ավտոմեքենա։ Իսկ թե ում են դրանք պատկանել, այս պահին պաշտոնապես չի հայտարարվում։

Հայտնի է, սակայն, որ դրանցից մեկը պատկանում է News.am կայքի լրագրողին, մյուսը` ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին:

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, Tert.am-ին հայտնել է, որ թալանված ավտոմեքենան պատկանել է իր քրոջ որդուն։ Կողոպտիչները կոտրել են ավտոմեքենաների ապակիներն ու մեքենայից գողացել դրամապանակն ու համակարգիչը

Ուրֆանյանի մայրը հայտնել է նաև, որ դրամապանակում խոշոր գումար է եղել, քանի որ զոհված հերոսի եղբայրը առաքիչ է։

Նշենք, որ Արմենակ Ուրֆանյանը մահացել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։