ՌԱԴԻՈ

Չկա օպերային թատրոնի զարգացման հայեցակարգ, պետք է գտնել ինստիտուցիոնալ լուծում. Մանուկյան

«Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը Sputnik Արմենիայի «Տետ ա Տետ» հաղարդաշարի ընթացքում, անդրադառնալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու Մշակույթի նախարարի պաշտոնակատարի որոշմանը, նշել է, որ նախ և առաջ պետք է ունենալ մշակութային քաղաքականություն:
Sputnik

Արայիկ Մանուկյանի խոսքով` խնդիրը խորը համակարգային է: «Հայաստանում առկա է թատրոնների կառավարման ճգնաժամ, որովհետև չի փոխվել թատրոնների կառավարման խորհրդային մոդելը: Չկա մշակութային քաղաքականություն, որի մասին բազմիցս ասել եմ»:  Այդ են վկայում նաև թատրոնների հետ կապված վերջին ցնցումները:

«Չկան զարգացման հայեցակարգեր: Չկա, օրինակ, օպերային թատրոնի զարգացման հայեցակարգը, ասենք` առաջիկա հինգ կամ տասը տարվա համար: Ազգային օպերային թատրոնը չի կարող լինել սովորական  թատրոնի կարգավիճակում և չի կարող չունենալ հատուկ կարգավիճակ»,–ասում է նա:

Մանուկյանը պնդում է, որ պետք են գտնել ինստիտուցիոնալ լուծումներ: