Ռոբոտ–այգեպանը կարողանում է հասած միրգը տարբերել խակից. տեսանյութ

Նոր Զելանդիայում ստեղծված ռոբոտն այնպես է քաղում հասած խնձորները, որ խակերը հանկարծ չվնասվեն։
Sputnik

Զելանդական Abundant Robotics ընկերությունը ռոբոտ է ստեղծել, որը հեշտացնում է մեծ դաշտերի սեփականատերերի գործը։

Մարդիկ նոր ռոբոտ են ստեղծել, որի միակ թշնամին... մոլախոտն է. տեսանյութ

Պոմպի օգտագործման շնորհիվ «այգեպանը» կարողանում է հավաքել խնձորենիների բերքը` չվնասելով ո՛չ ճյուղերը, ո՛չ էլ նույնիսկ տերևները։

Տեղանքում կողմնորոշվելու համար ռոբոտը զինված է հատուկ ընկալող-հաղորդող սարքերով։ Նրա համակարգչային տեսողությունը կարողանում է տարբերել հասունացած խնձորները խակ բերքից և քաղում է միայն վաճառքի ենթակա բերքը` մյուսներին տալով հասունանալու ժամանակ։

Հատկանշական է, որ այս պահի դրությամբ ռոբոտն աշխատում է միայն գիշերային պայմաններում և միայն մարդկանց անհասանելի վայրերում, այսինքն ռոբոտացված տրակտորը մարդկանցից աշխատանք չի խլում։

Ինչպես երևում է տեսանյութում, ռոբոտը աշխատում է մեծ զգուշությամբ և բավականին արագ։ Գուցե շուտով այն փոխարինի իրական այգեպաններին։