Օպերայի արտիստները երգեցին բողոքի ակցիայի ժամանակ. տեսանյութ

Օպերայի թատրոնի աշխատակիցները բողոքի ցույց անցկացրին կառավարության շենքի մոտ։ Sputnik Արմենիայի տեանյութում դիտեք, թե ինչպես անցավ նրանց ակցիան։
Sputnik

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ձայն էին բարձրացրել ՀՀ կառավարության շենքի մոտ։

Հանդիպումը կայացավ. ինչ է խոստացել Փաշինյանն օպերայի թատրոնի աշխատակիցներին

Նրանք դժգոհում էին Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումից։

Թատրոնի աշխատակիցները պահանջում էին մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականը։

Աշխատակիցներից երկուսը գնացին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։

Այդ ընթացքում դրսում սպասողները սկսեցին երգել։

Փաշինյանը նրանց խոստացել է, որ դրսից դեռևս տնօրենի պաշտոնակատար չեն նշանակի. թատրոնի փոխտնօրենը կլինի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել այն մասին, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու թատրոնի տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվն ու Օրբելյանը մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։