Ինչպիսին կլինի այս տարվա ապրիլը Երևանում և մարզերում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է ապրիլի վերաբերյալ կանխատեսումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Գարնան երկրորդ ամսվա վերաբերյալ կանխատեսումը հրապարակվել է ԱԻՆ–ի կայքում։

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2...+40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +22...+250C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8...-100C, առավելագույնը՝ +33...+350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 28-51 մմ):

Ցիկլոնը հարմար տեղավորվել է Հայաստանում. ինչ է խոստանում Սուրենյանը

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4...-80C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +17...+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -17...-200C, առավելագույնը՝ +22...+250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 61-86 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-70C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20...+220C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12...-160C, առավելագույնը՝ +27...+300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 63-71 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8...+110C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2...+50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +22...+260C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -6...-100C, առավելագույնը՝ +32...+350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 64-67 մմ):

Գարունը վերադառնում է. եղանակի տեսություն

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12...+130C, լեռնային շրջաններում` +3...+50C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև +2...+50C, լեռնային շրջաններում՝ -2...-60C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +22…+250C, լեռնային շրջաններում՝ +17…+200C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -7...-100C, լեռնային շրջաններում՝ -15...-180C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +33...+350C, լեռնային շրջաններում՝ +22...+250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման նախալեռնային շրջաններում` 52-53 մմ, լեռնային շրջաններում՝ 100-102 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +12...+150C, նախալեռնային շրջաններում` +6...+80C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև +3...+80C, նախալեռնային շրջաններում՝ 0...-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +25…+300C, նախալեռնային շրջաններում՝ +20…+230C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -3...-60C, նախալեռնային շրջաններում՝ -10...-140C, առավելագույնը հովտային շրջաններում +34...+360C, նախալեռնային շրջաններում՝ +25...+300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման հովտային շրջաններում` 42-80 մմ, նախալեռնային շրջաններում՝ 53-104 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2...+40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +22...+250C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8...-100C, առավելագույնը՝ +34...+350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 37-51 մմ):