«Դու արժանի ես, թագուհի»․ Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի երկրպագուները ծով նվերներ են ուղարկել

Հայտնի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան սոցցանցում լուսանկար է հրապարակել, որը վկայում է՝ նրան սիրում են ամբողջ աշխարհում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Տիտղոսավոր գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի երկրպագուները նրան անթիվ-անհամար նվերներ են ուղարկել։ Այս մասին վկայում է լուսանկարը, որն աղջիկը հրապարակել է Instagram-ի իր էջում։

Ճապոնիայում մարտին տեղի ունեցած գեղասահքի աշխարհի առաջնությանը Եվգենյա Մեդվեդևան երրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով Ալինա Զագիտովային (Ռուսաստան) ու Էլիզաբեթ Տուրսինբաևային (Ղազախստան)։

Լուսանկարում Ժենյան տուփերի մոտ նստած իր ստացած նվերներն է ուսումնասիրում։ Լուսանկարն արել է ամերիկացի գեղասահորդուհի Մայա Շիբուտանին։

«Ինչքան շատ նվերներ ունեմ», - մեկնաբանել է լուսանկարը Եվգենյան։

Գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը և Եվգենյա Մեդվեդևան հանդիպել են տոնական ճաշկերույթին

Մի քանի ժամվա ընթացքում լուսանկարն ավելի քան 70 հազար «լայք» է ստացել։ Հետևորդները բազում մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ։ Նրանց կարծիքով՝ դա սիրո արտահայտում է աշխարհի լավագույն գեղասահորդուհիներից մեկի հանդեպ։ Բաժանորդներից մեկը նույնիսկ գրել է. «Դու արժանի ես դրան, թագուհի»։

Նշենք, որ Մեդվեդևան մարզվում է  Տորոնտոյում, մարզիչ Բրայան Օրսերի ղեկավարությամբ։ Ավելի վաղ 2018 թվականի Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը լքել էր մարզիչ Էթերի Տուտբերիձեին, որի հետ աշխատել  է 11 տարի։

Փհենչհանի Օլիմպիադայում Մեդվեդևան կրկնակի արծաթե մեդալակիր է դարձել` զիջելով ոսկին գեղասահորդուհի Ալինա Զագիտովային։ Նա նաև աշխարհի առաջնության կրկնակի հաղթող է։