«Ակնկալում եմ Ուկրաինայի և իմ հաղթանակը». Պորոշենկոն քվեարկել է

Ուկրաինայի գործող նախագահն ընտրատեղամաս էր եկել կնոջ, զավակների և թոռների ուղեկցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Քվեարկել եմ Ուկրաինայի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  նախագահական ընտրություններում իր քվեարկությունը կատարած Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի նախագահական ընտրություններում արդեն խախտումներ են գրանցվել

«Այսօր ես, ինչպես իմ ամբողջ ընտանիքը և ուկրաինացիների մեծամասնությունը, քվեարկել ենք հանուն Ուկրաինայի»,-ասել է Պորոշենկոն։ Նրա դիտարկմամբ`ընտրությունները լավ են կազմակերպված:

Երբ լրագրողները հետաքրքրվել են՝ ինչ սպասումներ ունի ղեկավարն ընտրություններից, նա պատասխանել է.«Ակնկալում եմ Ուկրաինայի և իմ հաղթանակը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ընտրատեղամաս էր եկել ու ընտրություններում քվեարկել էր նախագահական ընտրապայքարի առաջատար համարվող շոումեն, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայում մարտի 31-ին մեկնարկել են նախագահական ընտրությունները:

Դրանց մասնակցում են ռեկորդային քանակով թեկնածուներ՝ 39 մարդ, այդ թվում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: