Երևան–Վանաձոր երթուղու «Գազելն» ընկել է ձորը, մեքենայում ուղևորներ են եղել

Մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Վանաձորից Երևան ուղևորվող «Գազելն» ընկել է ձորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Վանաձոր– Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Սարսափելի դեպք Գյումրիում. մայրը մահացած որդուն գտել է գոտին պարանոցին սեղմած

Դեպքը տեղի է ունեցել այսօր` մարտի 30-ին, ժամը 11։20-ին։

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մնացած 13 ուղևորները տեղում առաջին բուժօգնություն են ստացել։

Ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու դեպքի վայրում եղած քաղաքացիները ուղևորներին դուրս են բերել ավտոմեքենայից։

Ավտոմեքենան ձորից դուրս են բերել վերամբարձ կռունկի միջոցով։

Կայքը հայտնում է, որ ավտոճանապարհի այս հատվածում մերկասառույցն է, ճանապարհը ձնից մաքրված չէ, աղ ու ավազով մշակված չէ։