ՌԱԴԻՈ

Կառավարության սահմանած 6000% թանկացման մեջ որևէ տրամաբանություն չկա. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում անդրադարձել է գրավատների ու փոխանակման կետերի համար պետտուրքի ավելացման խնդրին։
Sputnik

Սուրեն Պարսյանի խոսքով` կառավարության այդ քայլը կհանգեցնի տնտեսության նշված ոլորտի մոնոպոլիզացիայի ու ստվերի աճի:

«Նշված սուբյեկտների համար պետական տուրքի 6000 տոկոս բարձրացումը կբերի ոլորտում ստվերի աճի, քանի որ այս տուրքի պայմաններում ձեռնտու կլինի ստվերում գործել, քան վճարել օրինական պետական տուրքը: Գրավատների փակումով ծաղկելու է վաշխառուների ինստիտուտը, ինչը քրեորեն պատժելի է»,- ասում է Պարսյանը։

Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը ենթադրում է, որ 60 անգամ ավելացվելու է գրավատների ու փոխանակման կետերի համար տարեկան պետական տուրքը. գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 դրամ պետական տուրք: