Հայտնի է ձերբակալված փոխնախարարի անունը. լուսանկար

Առողջպահության նախարարը տեղեկացել է, որ իր տեղակալին բերման են ենթարկել, և այդ մասին գրել է Facebook սոցիալական ցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` արձագանքելով այսօր տարածված լուրերին, այն մասին, որ ԱԱԾ–ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին։

«Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ` ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,– գրել է նախարարը։

Արսեն Թորոսյանը նշել է, որ այս պահին Հայաստանում չէ։

Հայտնի է ձերբակալված փոխնախարարի անունը. լուսանկար

Այսօր «Փաստինֆոն» հայտնել էր, որ ԱԱԾ-ն առողջապահության փոխնախարարին ձերբակալել է կաշառքը վերցնելու պահին։

Նախարար Թորոսյանն այս պահին արձակուրդում է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նա մարտի 25-29-ը ներառյալ մեկնել է ամենամյա արձակուրդի, աշխատանքի կվերադառնա երկուշաբթի` ապրիլի 1-ին։