Գագիկ Սուրենյանը սփոփել է գյուղատնտեսներին

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը գրել է, թե քանի աստիճան կգրանցվի Արարատյան դաշտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում»,– նշել է նա։

Ըստ Սուրենյանի` գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում։