Համերգ չի լինի. Ստաս Միխայլովի համերգի տոմսերը ենթակա են վերադարձի

Բոլոր վաճառված տոմսերի գումարը կվերադարձվի այն դրամարկղներում, որտեղից դրանք ձեռք են բերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ռուս երգիչ Ստաս Միխայլովի համերգը` նախատեսված ապրիլի 2–ին, պաշտոնապես չեղարկվել է։

Կազմակերպիչները Ստաս Միխայլովի երևանյան համերգը չեղարկելու ծանուցում չեն ստացել

Այդ մասին ասվում է կազմակերպչի` Կ–Կոնցերտ ընկերության հաղորդագրությունում։ Բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձի այն դրամարկղներում, որտեղից դրանք գնվել են։

Ավելի վաղ արտիստի տնօրեն Թաբրիզ Շահիդին հայտնել էր Sputnik Արմենիային, որ Ստաս Միխայլովը չեղարկել է համերգը Երևանում։

Նրա խոսքով` որոշումն ընդունվել է համերգի կազմակերպիչների անբարեխղճության և պայմանագրի պայմանները չկատարելու պատճառով։ Միաժամանակ, կազմակերպիչները հայտարարել են, որ պայմանագրի պաշտոնապես խզելու մասին ծանուցում չեն ստացել։

«Բայց որպես կազմակերպիչ` մենք ամեն ինչ արել ենք և շարունակում ենք անել, որպեսզի այդ համերգը կայանա», – ասել է համերգի պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Անցիֆերովը։