Փաշինյանը որոշում է կայացրել. Ջրային կոմիտեն նոր նախագահ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, թե ով կփոխարինի Ինեսսա Գաբայանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Վարդան Մելքոնյանը։ Այս մասին նշված է կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ»,– նշված է որոշման մեջ:

Փաշինյանը հրամանագիրը ստորագրել է երեկ` մարտի 28-ին։

Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը պաշտոնից ազատվել էր փետրվարի 6-ին։ Նա այդ պաշտոնում աշխատել էր 7 ամիս։