ՌԱԴԻՈ

Ինչու՞ Հայաստանի հավաքականը պարտվեց երկու անընդմեջ խաղերում. Ռոբերտ Գասպարյանի տեսակետը

Երկու խաղ, տարբեր խաղաոճի մրցակիցներ ու միևնույն արդյունք: Սա է մեր ընտրանու արդյունքը: Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը համարում է, որ պարտությունների պատճառը մեկը չէ:
Sputnik

Ընդգծելով մեր հավաքականի տղաների նվիրվածությունն ու հաղթանակի հասնելու ցանկությունը` Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ մեր թիմի կազմում չկար գոլահար, նորեկների համագործակցությունն էլ դեռ համապատասխան մակարդակի վրա չէր:

Մեր հավաքականում աստիճանաբար սերնդափոխություն է ընթանում, ու Գասպարյանը համարում է, որ պետք է մոռանալ անցյալի հաղթանակներն ու համարձակորեն փորձարկել և հավաքականի կազմում խաղադաշտ դուրս բերել երիտասարդ ֆուտբոլիստների:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկում Հայաստանի հավաքականը երկու անընդմեջ պարտություն կրեց Բոսնիա և Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի հավաքականների հետ խաղերում: