«Հիդրոմետը» զգուշացնում է` հանրապետությունում սպասվում է բուք. եղանակի տեսություն

Առաջիկա օրերը տեղումնառատ են։ Լեռնային շրջաններում դրանք կարտահայտվեն ձյան, հովտային շրջաններում անձրևի տեսքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է` մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։

Հանրապետության տարածքում մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։