Պլանը գերակատարված է. Կառավարությունը գործուղումների համար ևս 40 մլն դրամ կհատկացնի

2019թ-ի առաջին եռամսյակի գործուղումների գումարը սպառված է: Կառավարությունը լրացուցիչ միջոցներ է հատկացնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. 2019թ.-ի առաջին եռամսյակի ավարտին դեռ մի քանի օր կա, բայց պետական բյուջեում արտասահմանյան պաշտոնական գործուղումների այդ ժամանակահատվածի համար հատկացված գումարն արդեն սպառվել է:

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը գերծախս է արել գործուղումների գծով

Այս է վկայում այսօր կառավարության նիստում ընդունված որոշումը: Դրանով կառավարությունը որոշեց առաջին եռամսյակի հատկացումներն ավելացնել ևս 40 մլն դրամով:

Ըստ ներկայացված տեղեկանքի` 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված է տարեկան 350 մլն. դրամ, որից առաջին եռամսյակի համար՝ 87.5 մլն. դրամ:

Սակայն ս.թ մարտի 12-ի դրությամբ ՀՀ վարչապետի որոշումներով ֆինանսավորման ենթակա գումարը արդեն իսկ կազմել է 86.9 մլն դրամ: