ՌԱԴԻՈ

Փաշինյանն ուզում է իրավիճակը փրկել՝ մանիպուլյացիաներով և թվերով կերակրելով հասարակությանը

Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում գնահատել է կառավարության անցած ամիսների աշխատանքը։
Sputnik

«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փրկել իրավիճակը՝ մանիպուլյացիաներով ու թվերով կերակրելով հասարակությանը»,– ասում է Շարմազանովը։

Նրա խոսքով, եթե թվերով պետք է խոսեն, ապա նախկին իշխանությունների թվերն ավելի խոսուն էին։ «Փաշինյանը 11 ամիսների ընթացքում չի արել այն, ինչը խոստացել է, հիմա էլ փորձում է ժողովրդին մոլորեցնել»,-հայտարարում է Շարմազանովը։

Ըստ քաղաքական գործչի, հրապարակում ցույց անող և իշխանությունը զավթող Փաշինյանն իր խոստումներում եղել է շատ շռայլ ու թյուրիմացության մեջ է գցել հասարակությանը։

Հաղորդավար` Հովհաննես Շողիկյան։