Մագադանում հրդեհից հետո փրկարարները վերակենդանացնում են կատվի ձագերին. տեսանյութ

Հրապարակված կադրերում երևում է, ինչպես են հրշեջները կիրառում վերակենդանացման ողջ գործիքակազմն ու սրտի մերսում իրականացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մագադանում փրկարարները այրվող տնից դուրս են բերել կնոջը, շանն ու կատվի երկու ձագերին։

Կատուները շտապ վերակենդանացման միջոցառումների կարիք ունեին։ Այս մասին հայտնում է «Վեսմա» պորտալը, որն էլ հենց հրապարակել էր տեսանյութը դեպքի վայրից։

Տեսանյութում երևում է, ինչպես են փրկարարները սրտի մերսում անում կատվի ձագուկներից մեկին, որը պառկած է թթվածնային դիմակը դնչիկին։ Երկրորդ կատուն ինքնուրույն է շնչում, սակայն նա էլ օգնության կարիք ունի։

Կատվի ձագը փորձում է կաթ խմել. զվարճալի տեսանյութն իրարանցում է առաջացրել համացանցում

«Շնչի՛ր, կատվիկ, շնչի՛ր, փոքրիկ», – համոզում է կատվին փրկարարներից մեկը։

Պորտալի տեղեկություններով, երկու կատուներին էլ հաջողվել է փրկել։ Նրանք անասնաբուժական կլինիկայում են։