Կինը մեկ ամսվա մեջ երեք երեխա է ունեցել. արտասովոր դեպք Բանգլադեշում

Արիֆա Սուլթանան առաջին երեխային ունեցել է 2019 թվականի փետրվարի վերջին։ Եվս երկուսին ծննդաբերել է մարտի վերջին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Կինը երեք երեխա է ունեցել մեկ ամսվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Asia One հարթակը։

Լուսինե Թովմասյանը հրապարակել է ապագա երեխայի «լուսանկարը»

Քսան տարեկան Արիֆա Սուլթանան լույս աշխարհ է բերել առաջին երեխային փետրվարի վերջին։ Ծննդաբերությունն առանց բարդությունների է անցել։ Բժիշկները չեն նկատել, որ կինը հազվադեպ անոմալիայի արդյունքում երկրորդ արգանդ ունի։

Մեկ ամիս անց` մարտի 22–ին Սուլթանայի մոտ նորից երկունքի նշաններ են ի հայտ եկել։ Կնոջը  շտապ հիվանդանոց են տեղափոխել։ Նրան արտակարգ կարգով կեսարյան հատում են արել ու հանել երկու նորածնի` տղա ու աղջիկ։

Իշխանությունը մտադիր է  այդ հիվանդանոցում ստուգում անցկացնել։ Կնոջը տուն են թողել։

Չնայած լավ լուրերին, ընտանիքը հիմա մտածում է ` ինչպես վարվել  անդամների ավելացման այդքան անակնկալ հանգամանքի պարագայում, քանի որ Սուլթանայի ամուսինն ամսական ընդամենը 6 հազար Բանգլադեշի տակա (71 դոլար) է ստանում։