Ղազախստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. զոհեր կան

Ուղղաթիռն ընկել է և ամբողջությամբ այրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Ղազախստանի ռազմաօդային ուժերին պատկանող Մի-8 ուղղաթիռի ընկնելու հետևանքով մահացել են 13 զինվորական։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը` հղում անելով արտակարգ իրավիճակների կոմիտեին։

Հալեպի ուղղությամբ ավիահարված են հասցրել. տեսանյութ

Դեպքը տեղի է ունեցել երեկ` տեղի ժամանակով 17։35–ին, Քիզիլօրդինսկի շրջանում։ Ուղղաթիռն Ակտաուից մեկնել է Շիմկենտ։

Ուղղաթիռն ընկել է անհայտ հանգամանքներում և ամբողջությամբ այրվել։

Պաշտպանության նախարարության կայքում նշվում է, որ ուղղաթիռում եղել են 13 մարդ, կան զոհեր։

Ղազախստանի ՊՆ տվյալներով` թռիչքն իրականացվել է «Ալտին ժեբե» հատուկ ստորաբաժանումների զորավարժությունների և համալիր ստուգման շրջանակում գիշերային ժամերին և բարդ եղանակային պայմաններում։

Հարուցվել է քրեական գործ։