«Ինքս ինձ նախանձում եմ». փոքրիկ հայուհին գերել է վրացի հաղորդավարներին. տեսանյութ

Եվա Եղիկյանը ցնցել է վրացական «Իմեդի TV» հեռուստաընկերության «Իմեդիի օրը» ծրագրի հաղորդավարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հայ–վրացական արմատներով մոսկվացի աղջիկը` Եվա Եղիկյանը, մոր` Թամար Մաչարաշվիլու հետ մասնակցել է վրացական «Իմեդի TV» հեռուստաընկերության «Իմեդիի օրը» ծրագրին։

Փոքրիկ Եվա Եղիկյանը հիացրեց ու զարմացրեց Մաքսիմ Գալկինին շոուի ժամանակ

Տաղավար մտնելուն պես նա իսկույն հմայել է հաղորդավարներ Էկա Ամիրանջիպիին, Նանիկո Արխազարաձեին ու Նիկոլոզ Սուլուկիձեին։

Նշենք, որ Եվային ճանաչում է բերել ռուսական Առաջին ալիքի «Лучше всех» ծրագիրը, երբ ռադիոհաղորդավար դառնալու երազանք ունեցող աղջիկն իր սրամտությամբ մրցել է հաղորդավար Մաքսիմ Գալկինի հետ։

Նրա հայրը հայ է, մայրը` վրացի, իսկ Եվան ծնվել է Մոսկվայում։

Վրացական ստուդիայում Եվայի հետ ծանոթությունը սկսվել է հայերեն ողջույնի խոսքերով, Նիկոլոզ Սուլուկիձեն հայտարարել է. «Ուշադրություն, ուշադրություն, Եվա Եղիկյան»։ Չորս տարեկան փոքրիկն էլ իրեն չի կորցրել և վրացերեն պատասխանել է` «գամարջոբա» (բարև)։

«Ուրախ եմ, որ ինձ տեսնում եմ բեմում, նույնիսկ արդեն նախանձում եմ», – հաղորդավարներին ասել է Եվան։

Աղջկա մոր` Թամարի խոսքով, Եվան բացի ռուսերենից, նաև վրացերեն և հայերեն է սովորում, լողի պարապմունքների է հաճախում։

Եզակի երեխա. ինչով է Դիանա Գևորգյանը զարմացրել Մաքսիմ Գալկինին «Лучше всех» շոուի ժամանակ

«Եվան երկու տարեկանից երազում է հայտնվել հեռուստածրագրում։ Նա կարող էր բերանը բաց ժամերով նստել և նայել «Лучше всех»–ը», – ասել է Թամարը։

Մոր խոսքով` աղջիկը պատահաբար է հայտնվել Գալկինի ծրագրում։

Շոուի պրոդյուսերը Եվայի տեսանյութերը տեսել է Instagram–ում, որոնք հրապարակում է Թամարը, կապ է հաստատել աղջկա ծնողների հետ և խնդրել տեսանյութ նկարել, որում աղջիկը կպատմի իր մասին։

«Մենք ձայնագրեցինք, ուղարկեցինք տեսանյութը և Բաթումի տոմս գնեցինք։ Ուզում էինք հանգստանալու գնալ։ Չէինք սպասում, որ մեզ կվերցնեն», – ասել է Թամարը։

Բայց Եվայի տաղանդը գնահատել են ըստ արժանվույն և հրավիրել ծրագրին։

Մաքսիմ Գալկինը հայերեն է խոսել ու ծիծաղել Մարտիրոսյանի վրա

Թամարը խոստովանել է, որ Եվայի ելույթն ամբողջությամբ իմպրովիզ է եղել, աղջիկը նախօրոք չի պատրաստվել։

Աղջկա մայրն ասել է նաև, որ Եվան անդադար խոսում է, քնի մեջ էլ երբեմն երգում է։

Եվան վրացի հաղորդավարներին վերջնականապես տապալել է, երբ հայերեն ու վրացերեն բանաստեղծություններ է արտասանել։

Փոքրիկը համացանցում խոհարարական էջը ունի. նա ճաշ եփել է սովորեցնում մարդկանց։

Մանրամասները դիտեք տեսանյութում։