Արտառոց դեպք. ազատազրկված որդուն մայրը փորձել է հոգեներգործուն դեղ հասցնել

Կալանավայրի աշխատակիցները կնոջ բերանից դուրս են հանել մասնատված դեղահաբի կտորներ, որոնք թաքցված են եղել ինչ-որ փաթեթում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ ժամեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Սևանի քրեակատարողական հիմնարկում:

Դատապարտյալներից մեկի մայրը և նրա իրերը տեսակցությունից առաջ զննվել են:

Մտադրություն չի ունեցել ինքնահրկիզվելու. նոր մանրամասներ` Վանաձորում գրանցված միջադեպից

Կալանավայրի աշխատակիցները կնոջ բերանից դուրս են հանվել մասնատված դեղահաբի կտորներ, որոնք թաքցված են եղել ինչ-որ փաթեթում:

Ենթադրվում է, որ դեղահաբի կտորները հոգեներգործուն են և դրանց օգտագործումն արգելվում է, այլապես ազատազրկված որդուն տեսակցության եկած մայրը բերանում չէր թաքցնի:

Ըստ որոշ տեղեկությունների՝  25-ամյա երիտասարդը արդեն 5 տարի բանտում է սպանության համար: