Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացրել

Դիտարկումն անցկացվել է այսօր` Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Փաշինյանը պատրաստվում է մեկնաբանություններ պահանջել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից

Դիտարկումն անցկացվել է այսօր` Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։

«Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա)»,–նշված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ–ի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: