«Քիչ էր մնում հեռախոսս ձեռքիցս ընկներ». ի՞նչն է ստիպել Վարդային սոցցանցից ջնջել ընկերոջը

Վարդան ասել է, որ այլևս չի հետևում ընկերոջ էջին։ Պատճառը պարզ ու հասարակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Երգչուհի, դերասանուհի ու pole-dance–-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram–ում իր բաժանորդներին պատմել է, ինչու է ջնջել բաժանորդագրությունն իր ընկերոջից։

Նա լուսանկար է հրապարակել ու հարցրել է բաժանորդներին` ինչը կարող է ստիպել ջնջել բաժանորդագրությունը ինչ-որ մարդու։

«Ես մի անգամ ջնջել եմ իմ ընկերներից մեկի բաժանորդագրությունը, որն անսպասելի սկսել էր «անհարմար» բաներ հրապարակել։ Քիչ էր մնում անսպասելիությունից հեռախոսս գցեի», – գրել է Վարդան։

Բաժանորդներն ասել են, որ իրենց բարկացնում են «մանկական կենցաղով ապրող մայրիկները», գլամուր աղջիկների բազմաթիվ սելֆիները, ղեկին երգելով «սթորիզներն» ու բազում այլ բաներ։

Горячая армянская танцовщица Варда
Խեղճ տղամարդիկ. Վարդան էրոտիկ տեսանյութ է հրապարակել մարզասրահից

«Աղջիկը, որը հաճախ կիսամերկ հետույքը շարժում է տղամարդկանց առաջ նեղվել է «մեծերի համար» հրապարակումներից», – մեկնաբանել է պարուհու բաժանորդներից մեկը։

Այս տարի լրացավ Վարդայի (Վարդանուշ Մարտիրոսյան) 34-ամյակը։ Նա ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Երկու բարձրագույն կրթություն է ստացել` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի և ֆիզիկական դաստիարակության մենեջերի, մարզչի։

Վարդան մեծ հաջողությունների է հասել pole-dance–ում և նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» կեղծանունով։