Միայն այդպես ԶԼՄ–ները կարող են լսարան գրավել. ռուս փորձագետը` նոր մեդիամիտումների մասին

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի համացանցում և նոր մեդիաների ոլորտում նախագծերի ղեկավար Միխայիլ Կոնրադը Երևանում վարպետության դասի շրջանակում խոսեց մեդիաոլորտում ժամանակակից միտումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Միայն առավելագույն մուլտիմեդիականությունը, ինչպես նաև հարթակների բազմազանությունը կօգնեն ժամանակակից ԶԼՄ–ներին ներգրավել և պահել լայն լսարան։ Այդ մասին «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի համացանցում և նոր մեդիաների ոլորտում նախագծերի ղեկավար Միխայիլ Կոնրադը ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում SputnikPro կրթական նախագծի հերթական մոդուլի ընթացքում։

Փորձագետը չի հավատում կանխատեսմանը, որի համաձայն շուտով հեռուստատեսությունը և տպագիր պարբերականները կդադարեցնեն իրենց գոյությունը, բայց վստահ է, որ ժամանակակից ԶԼՄ–ները պետք է օգտագործեն բոլոր հարթակները, որպեսզի հասնեն իրենց լսարանին, իսկ խմբագիրը պետք է գլուխ հանի մեդիայի ամբողջ համակարգից, որը ներառում է տեսանյութեր, լուսանկարներ, ձայնագրություններ, տեքստեր և ինֆոգրաֆիկա։

Ինչպե՞ս կուլ չտալ ֆեյքերի խայծը. Բաբաևան` ժամանակակից լրատվության բացերի մասին

Փորձագետը հաճելիորեն զարմացավ, երբ իմացավ, որ Հայաստանում լայնորեն տարածված են ռադիո կոնտենտի առցանց հեռարձակումները Facebook սոցիալական ցանցում։ Նրա խոսքով` այդ ժամանակակից միտումը միայն սկսում է թափ հավաքել։ Նման հեռարձակումներն օգնում են ռադիոյին ունկնդիր «որսալ» ոչ միայն ռադիոյով, այլ նաև համացանցում։

Դեպքի վայրից ուղիղ եթերները հնարավորություն են տալիս ներկայության պատրանք ստեղծել և ավելի մեծ լսարան գրավել` օգտագործելով ընդամենը մեկ հեռախոս։

«Գոյություն ունի ռազմական թղթակից մասնագիտությունը։ Կարծում եմ, որ հիմա մենք կարող ենք խոսել «ցուցարար» թղթակիցների մասին, որոնք մասնակցում են ակցիաներին և օնլայն ռեժիմով հեռարձակում` չօգտագործելով հատուկ տեխնիկա», – ասաց Կոնրադը։

Կոնրադը մյուս հետաքրքիր և կարևոր ձևաչափը համարում է առավելագույն պարզեցված ինֆոգրաֆիկան, որը թույլ է տալիս օգտատիրոջն ակնառու տեղեկություն ստանալ այս կամ այն թեմայի վերաբերյալ։

Միայն այդպես ԶԼՄ–ները կարող են լսարան գրավել. ռուս փորձագետը` նոր մեդիամիտումների մասին

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։