ՌԱԴԻՈ

Թեև մերոնք չեն ներքաշվել դոպինգային սկանդալի մեջ, բայց ռիսկերը միշտ կան. Արեգ Հովհաննիսյան

Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի հակադոպինգային ծառայության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում անդրադարձել է հայկական սպորտում գրանցված դոպինգային միջադեպերին և իրենց կառույցի գործունեության առանձնահատկություններին:
Sputnik

«Ամբողջ աշխարհում դոպինգով զբաղվում է պետությունը, որը դոպինգ ստուգումների անցկացման համար փող է հատկացնում, իրականացնում տույժեր: Տարիներ շարունակ Հայաստանում այդպես չէր, սակայն այժմ իրավիճակը շահեկանորեն փոխվել է»,- նշում է հակադոպինգային ծառայության ղեկավարը:

Արեգ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ մեզանում վերջին դոպինգային միջադեպը գրանցվել է Հայաստանի ձյուդոյի առաջնությունում:

Ի պատիվ մեր անվանի մարզիկների՝ նրանք նախորդ երկու տարիներին չեն ներքաշվել դոպինգային սկանդալների մեջ: