ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Սպորտային մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Դալալոյանն առաջարկություն է արել իր հարսնացուին։
Դալալոյանը Instagram–ում հրապարակել է հարսնացուի լուսանկարը։ Դատելով լուսանկարից` հայտնի մարզիկը մանրակրկիտ պատրաստվել է և գեղեցիկ ռոմանտիկ անակնկալ մատուցել իր ընկերուհուն։ Նա սեր է խոստովանել աղջկան` խնդրելով նրա ձեռքը։
«Նա ասաց` այո։ Երջանկությո՜ւն», – գրել է Արթուրը լուսանկարի տակ։
23–ամյա մարզիկին շնորհավորել է մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության մրցանակակիր Նիկիտա Նագորնին։
«Եղբայր, սրտանց շնորհավորում եմ։ Հավերժ սեր, ընտանեկան բարգավաճում եմ մաղթում։ Հոգ տարեք միմյանց մասին», – գրել է Նագորնին։
Դալալոյանի ընկերները և բաժանորդները նույնպես շնորհավորել են նրան այս ուրախալի իրադարձության կապակցությամբ։
«Ինչպիսի գեղեցկություն։ Արթուր, կեցցես», «Ինչ լավ է, շնորհավորում ենք», «Հավերժ սեր և առողջություն», – մաղթել են երկրպագուները։
Հատկանշական է, որ մարմնամարզիկը ոչինչ չի հայտնել սիրելիի մասին, բայց հայտնի է, որ նրա անունը Նաստյա է։ Ենթադրություններ կան, որ նրա ընտրյալը երգչուհի Անաստասիա Ալենտևան է։
22-ամյա Դալալոյանն առաջին ռուսաստանցի մարմնամարզիկն է, որը 21-րդ դարում դարձել է սպորտային մարմնամարզության բացարձակ չեմպիոն։
Նրան հաջողվել է նվաճել երկու ոսկե մեդալ աշխարհի առաջնություններից մեկի անհատական մրցումներում։
Անհատական բազմամարտում հաղթանակը Ռուսաստանի հավաքականի համար առաջինն էր 1999թ.-ից ի վեր։