ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. «Միսս Հայաստան 2003» մրցույթի հաղթող Լուսինե Թովմասյանը հրապարակել է դեռ չծնված երեխայի նկարը։
«Ու կապ չունի, որ երկրորդ հղիությունն ա, մեկ ա անհավատալի ա», – լուսանկարին կից գրել է նա։
Բացի այդ, մոդելը ևս մեկ լուսանկար է հրապարակել, որում նա գեղեցիկ նեղ զգեստով է ու հնարավորինս քիչ շպարով։ Այս լուսանկարի տակ էլ գրել է, որ սիրահարված է մեկին, ում դեռ չի հանդիպել։
Բաժանորդներին ուրախացրել է մոդելի հղիության լուրը։ Նրանք ջերմ մեկնաբանություններ են գրել. «Գեղեցկություն», «Հազվագյուտ բնական գեղեցկուհի, հազարապատիկ գեղեցկացած», «Սիրում եմ ձեզ»։
Նշենք, որ Թովմասյանի ամուսինը գործարար Արթուր Հովհանիսյանն է։ Նրանք ունեն 5 տարեկան դուստր, անունը` Արիանա։