ՀՀ քաղաքացու մոտ «Շերեմետևո» օդանավակայանում չհայտարարագրված թանկարժեք իրեր են հայտնաբերել

Հայ ուղևորի ձեռքի բեռը զննելիս հայտնաբերվել են Rolex ապրանքանիշի երկու ժամացույց և ոսկե մատանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Լոս Անջելես–Մոսկվա չվերթի մաքսային հսկողության անցկացման ժամանակ «Շերեմետևոյի» մաքսատան աշխատակիցները կանգնեցրել են 1975 թվականին ծնված ՀՀ քաղաքացու։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի մաքսային ծառայությունը։

Դիսպետչերներն ուշադիր չեն եղել. քննությունը` «Շերեմետևոյում» Եփրեմյանի մահվան մասին

Տղամարդն անցել է «կանաչ միջանցքով»` չհայտնելով մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների մասին։

Հայ ուղևորի ձեռքի բեռը զննելիս հայտնաբերվել են Rolex ապրանքանիշի երկու ժամացույց և ոսկե մատանի։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել է նաև Rolex գրառումով ձեռքի ժամացույցի տուփ ու փաստաթղթեր։

Ռուսաստանի պետական մաքսային փորձագետի գնահատմամբ` ժամացույցն ու մատանին ձուլված են եղել 750 հարգի ոսկուց։ Մաքսային մարմնի ունեցած տեղեկության հիման վրա` ապրանքի ընդհանուր արժեքն ավելի քան 77 հազար դոլար է կազմում։

Ուղևորի գործողության մեջ հանցանքի նշաններ են եղել, որի համար պատիժ է սպառնում Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 226.1 հոդվածով։