Հայկ Մարությանն օգտվում է հասարակական տրանսպորտից. տեսանյութ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է ուղևորի հարցին։
Sputnik

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի տարբերություն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, շրջում է առանց թիկնապահների ու նույնիսկ օգտվում է հասարակական տրանսպորտից։ Aravot թերթը տեսանյութ է հրապարակել YouTube–ի իր ալիքում։

40 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է` ինչպես է քաղաքապետը ավտոբուսում շփվում մարդկանց հետ։ Ուղևորներից մեկը հարցում է քաղաքապետարանի Սարալանջ փողոցի ու Երևանի բլուրների կանաչապատման նախագծի մասին։ Մարությանն ընդգծում է, որ այդ նախագիծն իսկապես գոյություն ունի ու իրագործվելու է։

Ավելի վաղ Մարությանը նշել էր, որ պարբերաբար օգտվում է հասարակական տրանսպորտից։

Մանրամասները դիտեք տեսանյութում։