Սրբուկի եվրատեսիլյան երգի կենդանի կատարումը հայտնվել է համացանցում. տեսանյութ

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի հայաստանյան մասնակից Սրբուկը ներկա է եղել Երևանում անցկացված միջոցառումներից մեկին և երգել Walking Out ստեղծագործությունը։
Sputnik

Օգտատերերն արձագանքել են տեսանյութին` բազմաթիվ հիացական մեկնաբանություններ գրելով։

«Նույնիսկ չէի կասկածում, որ նրա կենդանի կատարումը նույնքան հզոր է լինելու։ Հույզերի և ադրենալինի պոռթկում։ Բրավո Հայաստան, բրավո Սրբուկ։ Ռուսաստանը ձեզ է երկրպագում։ Մեր 12 միավորը ձեզ։ Հաջողություն ենք մաղթում», – գրել է D aniiL–ը։

«Նա անհավանական ձայն ունի, հուսով եմ` Հայաստանը կբարձրանա վարկանիշներում», – գրել է Waleed Bin Alim–ը։

«Սիրով Թուրքիայից», – արձագանքել է MELVİN–ը։

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսի 14-ից 18-ը Իսրայելում (Թել Ավիվ):