ՀՀԿ վերնախավն այցելել է քաղաքային պանթեոն. ներկա էր Սերժ Սարգսյանը

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին այցելողների թվում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Վիգեն Սարգսյանը, Հրանուշ Հակոբյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը և այլք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 25-ին, պետական, քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո առաջին անգամ մեկնաբանություն է տվել

Ոգեկոչման արարողությանը ներկա էին նաև Անդրանիկ Մարգարյանի որդին` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ նախկին պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն Ավագյանը, Սամվել Նիկոյանը և այլք։

Արարողության ավարտից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին ու շտապ հեռացան` չպատասխանելով պանթեոնում հավաքված լրագրողների հարցերին։