Հայաստանում կան փակ ճանապարհներ. տեղ–տեղ բուք է

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Մարտի 25-ին, ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը և հավելում, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է (առկա է ձնաբուք):

Հայաստանում դեռ կպահպանվեն արկտիկական ցուրտ օդային հոսանքները . եղանակի տեսություն

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը (առկա է բուք), Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մերկասառույց և բուք, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ միայն բուք:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 142 ավտոմեքենա, որից 115-ը՝ բեռնատար, 27-ը՝ մարդատար: