Գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը և Եվգենյա Մեդվեդևան հանդիպել են տոնական ճաշկերույթին

Ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) և Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը Տոկիոյում մասնակցել են ճաշկերույթի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Instagram սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել աշխարհի կրկնակի չեմպիոն, Ճապոնիայի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևայի հետ։

«Ճաշկերույթի ժամն է», – լուսանկարի տակ գրել է Հայրապետյանը։

Համացանցում արդեն տարածվել են տոնական ընթրիքի լուսանկարներ` կազմակերպված ի պատիվ աշխարհի առաջնության ավարտի։

Մեդվեդևայի մարզիչ Բրայան Օրսերը նույնպես հրապարակել է իր սաների լուսանկարը` հուզիչ և միաժամանակ հումորային գրություն թողնելով։

«2019թ.–ի աշխարհի առաջնության կրիկետի թիմը։ Լավագույն կեցվածքով` «քյորլինգ»։ Ես հպարտանում եմ ձեզանով», – գրել է հայտնի մարզիչը։

Մյուս գեղասահորդները նույնպես մի քանի լուսանկարներ են հրապարակել երեկոյից, որը տեղի է ունեցել Տոկիոյի Keio Plaza շքեղ հյուրանոցում։