Երկու ոսկի և բրոնզ. հայ մարզիկներն աչքի են ընկել սամբոյի աշխարհի գավաթում

Հարյուրավոր սամբիստներ հավաքվել են Մոսկվայում` աշխարհի գավաթին մասնակցելու համար։ Մրցումներն անցկացվել են «Լուժնիկի» օլիմպիական մարզահամալիրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Եգոր Մղդսյանը և Դավիթ Հովհաննիսյանը ոսկե մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի գավաթում։ Այս մասին հայտնում է gorodarmavir.ru կայքը։

Ռոբերտ Քոչարյանի որդին արծաթե մեդալ է նվաճել. տեսանյութ

Մղդսյանը հաղթել է մինչև 68 կգ քաշային կարգում, իսկ Հովհաննիսյանը չեմպիոն է դարձել մինչև 90 կգ քաշային կարգում։

Նշվում է, որ մարզիկները ներկայացրել են Կրասնոդարի երկրամասի թիմը։ Նրանք մարզվում են սամբոյի և ձյուդոյի օլիմպիական նախապատրաստության կենտրոնում։ Մարզիչներն են Վլադիմիր Բորոդինը և Ոսկան Պողոսյանը։

Բացի այդ, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սամվել Բադալյանը (68 կգ ք/կ) բրոնզե մեդալ է նվաճել։

Մոսկվայում աշխարհի գավաթին մասնակցել են ավելի քան 250 սամբիստներ տասնյակ երկրներից։