ՌԱԴԻՈ

Իսկանդարյան․ «Հայաստանը կարող է դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից»

Լիահույս ենք, որ Հայաստան-Իրան ծրագրերը կյանքի կկոչվեն և նոր շունչ կլինեն Հայաստանի համար. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ խոսելով վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպումների և իրանական գազի շուրջ ձեռք բերված պայամանավորվածությունների մասին։
Sputnik
Իսկանդարյան․ «Հայաստանը կարող է դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից»

«Հույս կա, որ Հայաստանը դուրս կգա տարածաշրջանային մեկուսացումից։ Իրանում Ռոհանին նույնպես խոսեց հայկական կողմի հետ գազի հարցի շուրջ ձեռք բերված պայամանավորվածություններից, ինչը նշանակում է, որ գոնե 2 կողմի մոտ կա համաձայնություն։ Բացի այդ ակտիվ գործակցություն է նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև և, քանի որ Հայաստանն էլ ԵԱՏՄ անդամ է, ենթադրում ենք, որ այս հարցը քննարկվել է նաև այդ կառույցում ու ստացել որոշակի դրական պատասխաններ»,- նշեց իրանագետը։

Գոլանի բարձունքը կարող է «կիսանախադեպ» դառնալ նախկին ԼՂԻՄ–ի շուրջ գտնվող տարածքների համար

Գոհար Իսկանդարյանը կարծում է, որ բնականաբար կլինեն ուժեր, որոնք փորձելու են ամեն կերպ խոչընդոտել այս ամենին։ Սակայն կարևորը, որ շահերի բախում չլինի և Ռուսաստանը այստեղ խնդիրներ չտեսնի, թույլ տա, որ գործընթացն իրականանա։

Իսկանդարյանը ավելի շատ կարևրում է 3-րդ էլեկտրոհաղորդման գծի կառուցումը, որի դեպքում կկարողանանք ավելի շատ գազ ստանալ, որը կվերածենք ավելի շատ էլեկտրաէներգիայի, իսկ մնացորդային մասն էլ կարող ենք վաճառել Վրաստանին։

«Գործընթացը պետք է արագացնել։ Շատ է դանադաղում, լավագույն դեպքում աշնանը պետք է ավարտվեն աշխատանքները։ Այս պահի դրությամբ գազատարը աշխատում է 15 տոկոսով, մինչդեռ մենք կարող ծավալները մեծացնել և ավելի շատ էլեկտրաեներգիա ստանալ ու, ավելի շատ վաճառելով, ստանալ եկամուտներ»,- ասում է իրանագետը։ 

Ըստ Իսկանդարյանի՝ ավելի շատ պետք է այս կիսատ ծրագրերը ավարտին հասցնել, քան զրոյից նոր ծրագար սկսել։